Ինստագրամում ամենահայտնի աստղերը․ որքա՞ն մարդ է տարեկան բաժանորդագրվում նրանց էջերին

Ինստագրամն այժմ աշխարհում ամենապոպուլյար սոցցանցերից մեկն է համարվում։ Իսկ եթե արդեն հասցրել եք այնտեղ գրանցվելուց բացի հավաքել նաև հետևորդների մեծ բանակ, ապա դուք իսկապես «քուլ» եք և նորաձև։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ինստագրամում ամենապոպուլյար աստղերին, որոնց էջերին տարեկան միլիոնավոր մարդիկ են բաժանորդագրվում։

Կրիշտիանու Ռոնալդուն պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ է, որի հետևորդների թիվը շուտով կհատի 230 միլիոնի սահմանը: Տարեկան նրա էջին միջին հաշվով բաժանորդագրվում է 55 միլիոն մարդ: Պաշտոնապես համարվում է ինստագրամի տիրակալը:

Արիանա Գրանդե՝ փոփ ժանրի ամերիկացի երգչուհի, ով ունի 194 միլիոն հետևորդ: Տարեկան նրա էջին բաժանորդագվում է միջին հաշվով 34 միլիոն մարդ:

Դուեյն Ջոնսոնը աշխարհահռչակ կինոդերասան է, ով ունի մոտ 190 միլիոն հետևորդ: Տարեկան նրա էջին բաժանորդագրվում է ավելի քան 40 միլիոն մարդ:

Քայլի Ջեններ՝ երիտասարդ բիզնեսլեդի, ֆոտոմոդել, ով ունի մոտ 185 միլիոն հետևորդ: Մեկ տարվա կտրվածքով նրա էջին բաժանորդագրվում է ավելի քան 41 միլիոն մարդ: Կանխատեսվում է, որ ապագայում կդառնա առաջին կինը, ում հետևորդների թիվը կհատի 200 միլիոնի սահմանը:

Սելենա Գոմես՝ դեռահասների կուռքն ու փոփ ժանրի սիրված երգչուհի, ով ըստ Մարկ Ցուկերբերգի, ինստագրամի ամենաազդեցիկ աստղն է: Ունի մոտ 183 միլիոն հետևորդ, իսկ տարեկան նրա էջին բաժանորդագրվում է շուրջ 30 միլիոն մարդ:

Քիմ Քարդաշյան՝ աշխարհահռչակ հայուհի, սիրող կին և հոգատար մայր, ֆոտոմոդել, ով ունի 179 միլիոն հետևորդ, իսկ տարեկան նրա հետևորդների թիվն ավելանում է ավելի քան 35 միլիոնով: