Իլոն Մասկը կաջակցի Քանյե Ուեսթին ԱՄՆ նախագահական հաջորդ ընտրությունների ժամանակ

Գործարար Իլոն Մասկը համաձայնել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Քանյե Ուեսթին, սակայն հաջորդ անգամ: Այդ մասին հայտնում է Page Six-ը:

Նշենք, որ մինչ այդ Մասկը ջնջել էր Ուեսթին աջակցելու մասին իր թվիթն այն բանից հետո, երբ ռեփերը սկանդալային հարցազրույց էր տվել Forbes-ին՝ հայտարարելով, որ պատվաստումները «սատանայի նշաններ են», իսկ ընտանիքների պլանավորման կենտրոնները՝ ռասիստական կազմակերպություններ:

Մասկը նշել է, որ հետագայում Քանյեն իրեն բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել. «Քանյեն հետո ինձ բացատրել է, թե ինչ է նկատի ունեցել և դրանում ավելի շատ իմաստ կա, քան մտածում էինք շատերս, այդ թվում՝ ես»:

Իլոն Մասկը հայտարարել է նաև, որ պատրաստ է ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ աջակցել Ուեսթին, բայց ոչ թե 2020թ-ին, այլ 2024-ին: