Ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիրը՝ Աննա Վինտուրը, The Economist լրատվամիջոցի լրագրողի հետ զրույցում սկսել է համեմատականներ անցկացնել Մելանիա Թրամփի և Միշել Օբամայի միջև՝ ակնարկելով, որ այդքան էլ չի հավանում Թրամփի կնոջը։
Երբ խմբագրին խնդրել են գնահատել Մելանիա Թրամփի ոճը, Վինտուրը միանգամից սկսել է պատմել Միշել Օբամայից․
«Ես խենթացել եմ Միշել Օբամայի ոճի համար։ Նա միշտ կարողանում էր ճիշտ ընտրություն կատարել՝ նախապատվությունը տալով ամերիկյան դիզայներներին։ Նայելով նրան՝ ես տեսնում էի ոճային ամերիկուհու, ով իր օրինակով ոգեշնչում էր բազմաթիվ կանանց։ Իսկ նրա ամուսինը՝ Բարակ Օբաման, ինձ համար արդարության այն միակ դեսպանն էր, ով կարող էր հեղափոխել մեր երկիրը»։
Աննա Վինտուրն այս պատասխանով ներկայացրել է իր հակակրանքը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ՝ Մելանիայի նկատմամբ։
Խմբագրին քննադատել ու մեղադրել են այս քայլով ԱՄՆ-ի Առաջին տիկնոջը վիրավորելու մեջ։