Սելենա Գոմեսը հուլիսի 22-ին նշում էր իր 27-ամյակը։
Չնայած իր հայտնիությանը՝ երգչուհին չի տառապում աստղային հիվանդությամբ և միշտ աչքի է ընկնում համեստությամբ։
Երգչուհու ընկերուհիները անակնկալ են մատուցել Սելենային՝ շնորհավորելով նրան hուլիսի 21-ի գիշերը՝ 24։00-ին։
Իսկ հաջորդ օրը Սելենան նշել է իր ծննդյան տոնը մտերիմ ընկերուհիների հետ։
Երգչուհին խոստովանել է, որ երբեք էլ չի սիրել ճոխ խնջույքներ, որոնց հրավիրվում են հարյուրավոր մարդիկ։
Գոմեսի կարծիքով՝ հոբելյարն այդ օրը պետք է շրջապատված լինի միայն ամենահարազատ ու ամենաթանկ մարդկանցով։
Սելենան շատ նվերներ է ստացել այդ օրը, սակայն կար մեկը, որը միանգամից աչքի ընկավ իր ճոխությամբ։ Երգչուհու ընկերուհիները պնդում են, որ Գոմեսն իր արաբ երկրպագուից նվեր է ստացել «Mercedes Benz Maybach Exelero» մակնիշի ավտոմեքենա։ Սակայն Սելենան հրաժարվել է ընդունել այդ շքեղ նվերը։