Աննա Եգոյանը ուրախալի լուր է հայտնել իր երկրպագուներին

Աննա Եգոյանը ուրախացրել է իր երկրպագուներին: Ասմունքող ու դերասանուհի Աննան արխիվային լուսանկար է հրապարակել իր ելույթներից ու դրան կից գրել.

«Ինձ համար ամենահիասքանչ նորությունը: Արդեն օգոստոսի 1-ից, Մոսկվայում թույլատրվում է մշակութային իրադարձությունների անցկացումը: Սիրելիներս, եթե միայն իմանայիք, թե որքան երջանիկ եմ»: Աննան նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է վերսկսել Ռուսաստանի տարբեր քաղաքներում իր շրջագայությունները, երբ մյուս քաղաքներում ևս կթույլատրվի նման միջոցառումների անցկացումը: