Jacquemus բրենդի ցուցադրությունը` ցորենի արտում

Նորաձևության շաբաթն այս տարի անցել է առցանց, սակայն այնուամենայնիվ, որոշ բրենդներ նախընտրեցին կազմակերպել ցուցադրություն որևէ բաց տարածքում, հանդիսատեսի սահմանափակ թվով:
Հենց այդպես էլ կայացավ Etro և Dolce & Gabbana հեղինակավոր բրենդների նոր հավաքածուների ցուցադրությունները, իսկ հունիսի 16-ին Փարիզում` ցորենի արտում, տեղի ունեցավ Jacquemus ապրանքանիշը ներկայացնող մոդելիեր Սիմոն Պորտ Ժակմյուսի 2020-2021 հավաքածուի ցուցադրությունը:
Հյուրերի ցանկում էին հայտնիներից Թինա Կունակին, Իզաբել Աջանին և այլք:
Որպեսզի հնարավոր լինի պահպանել սոցիալական հեռավորությունը, բեմահարթակի երկարությունը ցորենի արտում 600 մետր էր: Իսկ հյուրերը նստած էին միմյանցից բավականին հեռու և պահպանում էին անվտանգության բոլոր կանոնները` չնայած գեղեցկուհի  Թինան Կունակին լուսանկարվելիս հաճախ էր հանում իր դիմակը: