«Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում». Ալեքսիս Օհանյան

Ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանն իր ինստագրամյան էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին ծավալվող իրադարձություններին:

Հայազգի միլիոնատերն իր էջի «սթորիս» բաժնում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի տարածած գրառմամբ, որում գրված է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում համաշխարհային համավարակի պայմաններում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է արել՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա: