Ամառային սեզոնի ամենաթեժ պահին նորաձևության հայտնի բրենդը ներկայացրել է Calvin Klein Swimwear 2020 լողազգեստների նոր հավաքածուն: Ավանդաբար, Բելլա Հադիդը նկարահանվել է ապրանքանիշի գովազդային արշավում, ով արդեն մի քանի տարի է, ինչ շարունակում է մնալ բրենդի պաշտոնական դեմքը: Իր էջում մոդելը կիսվել է նկարահանումների կադրերից, որոնք չափազանց գայթակղիչ և սեքսուալ են: Սև և սպիտակ լուսանկարներում աստղը ներկայացել է սև, սեքսուալ լողազգեստներ, որոնք արդյունավետորեն շեշտում են մոդելի իդեալական կազմվածքը:
Նկարների հեղինակը լուսանկարիչ Շարլոտ Ուելսն էր, ով, բացի CK-ից, համագործակցում է Chloe-ի, Hermes-ի, Celine-ի և այլ նորաձևության հայտնի ապրանքանիշերի հետ: