Արդեն հայտնի է, թե «Ցոյ» ֆիլմը երբ կհայտնվի վարձույթում

Ռուսական կինոյի օրը` օգոստոսի 27-ին, արդեն վարձույթում կհայտնվի Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմը: Այս մասին կինոսերներին հայտնում են Sony pictures ստուդիայի մամուլի ծառայությունից։
«Ես անձամբ ծանոթ եմ եղել Վիկտոր Ցոյի հետ, շատ եմ նրան նկարահանել, շփվել նրա մտերիմների հետ: Նրա հետ կապված հիշողություններն ինձ համար շատ թանկ են: Գնահատում եմ նրա մարդկային արժանիքները և հիանում եմ նրա տաղանդով, որն անգամ տարիներ անց հասանելի է տարբեր սերնդի մարդկանց մտքին ու սրտին»,- ասել է Ալեքսեյ Ուչիտելը և հավելել, որ անկախ համավարակի հետ կապված ստեղծված իրավիճակից և ուղեկցվող բոլոր ռիսկերից` նա կարևոր է համարում «Ցոյ» ֆիլմը թողարկել հենց օգոստոսին՝ որպես հարգանքի տուրք երաժշտին: