Դիմահարդարումը կախվածություն է առաջացնում

Բրիտանացի հոգեբան Ջեյմս Բրոնսոնի պնդմամբ՝ դիմահարդարումը կարող է կանանց մոտ կախվածություն առաջացնել։ Նրա հետ համամիտ են նաև սոցիոլոգները, ովքեր հավատացնում են, որ հաճախակի դիմահարդարվող կանայք արդեն տառապում են այդ կախվածությամբ։
Բանը նրանում է, որ դիմահարդարվելով մենք ինչ-որ չափով անճանաչելի ենք դարձնում մեր բնական արտաքինը՝ փոխելով աչքերի ձևը, մաշկի գույնը, թարթիչների երկարությունը, շուրթերի հաստությունը։
Այս փոփոխությունները գեղեցկացնում են մեզ, և մենք հրաժարվում ենք ընդունել մեր բնական գեղեցկությունը։
Շատ կանայք չշպարված վիճակում բարդույթավորվում են ու անինքնավստահ են դառնում։ Իրականում, դիմահարդարմամբ դուք խաբում եք ձեզ ու ձեր շրջապատին։ Թույլ տվեք մարդկանց ձեզ սիրել այնպիսին, ինչպիսին դուք կաք։
Եթե դուք դիմահարդարվում եք ամեն օր, ոչ թե միայն առիթների ժամանակ, ապա դուք հաստատ տառապում եք այս կախվածությամբ։
Հոգեբանը խորհուրդ է տալիս, պարզապես, ամեն շաբաթ մեկ օր դուրս գալ տանից առանց դիմահարդարման և սկսել կամաց-կամաց հարմարվել բնական գեղեցկությանը։