Լավագույն բնական միջոցները բշտիկների հետևանքով առաջացած սպիներից ազատվելու համար

Շատ հաճախ բշտիկները, կորյակներն ու մաշկային այլ խնդիրները ժամանակի ընթացքում հանգեցնում են սպիների առաջացման, որոնցից ազատվելու համար մարդիկ հաճախ դիմում են մասնագետների և թանկարժեք պրոցեդուրաների օգնությանը, սակայն կան մի շարք արդյունավետ բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեռք բերել հարթ ու առողջ մաշկ առանց բարդ ու թանկարժեք պրոցեդուրաների։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը։

Սոխի հյութ

Այս հյութը հարուստ է բիոֆլավոնոիդներով, որոնք օգնում են դարձնել սպիներն ու բշտիկներից առաջացած հետքերն ավելի քիչ նկատելի։ Ամեն օր մաշկը սոխի հյութով մշակելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենի մի քանի շաբաթից։

Ալոե վերա

Այս բույսի հյութը հարուստ է հակաօքսիդանտներով և օժտված է հանգստացնող ու փափկեցնող հատկություններով։ Այն արդյունավետ կերպով մաքրում է մաշկն ավելորդ ճարպից ու մահացած բջիջներից, ինչպես նաև զգալիորեն հարթեցնում է այն՝ դարձնելով սպիներն ավելի քիչ նկատելի։

Կոկոսյան ընկույզի յուղ

Այս յուղը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ներթափանցում են մաշկի մեջ ու խոնավացնում անգամ խորը շերտերը։ Պարբերաբար մաշկին կոկոսյան ընկույզի յուղ քսելը կօգնի պահպանել մաշկի թարմությունը, առողջ փայլ կհաղորդի և ավելի քիչ նկատելի կդարձնի այրվածքների հետքերն ու պիգմենտային գունակները։

Մեղր

Մեղրը հիանալի բնական խոնավացնող միջոց է, որը խթանում է մաշկի հյուսվածքների վերականգնումը։ Ավելին՝ մեղրին մի փոքր դարչին ավելացնելու դեպքում կարելի է հեշտությամբ մաքրել մաշկն ու դարձնել այն շատ ավելի հարթ։

Կիտրոն

Կիտրոնը պարունակում է ալֆա-հիդրոքսիթթուներ, ինչի շնորհիվ էլ համարվում է արդյունավետ բնական գունաբացող միջոց։ Այն բուժում է մաշկը, խթանում է նոր բջիջների աճն ու դարձնում է մաշկային հյուսվածքներն ավելի առաձգական։ Պարզապես հարկավոր է կիտրոնի հյութը քսել մաշկին և թողնել 15 րոպե։ Ամեն օր այս պրոցեդուրան կրկնելու դեպքում դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մի քանի օրից։ Այս միջոցը խորհուրդ է տրվում կիրառել երեկոյան, քանի որ արևի ճառագայթների ազդեցության հետևանքով կիտրոնի հյութը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և դառնալ պիգմենտային հետքերի առաջացման պատճառ։