Իտալական Ermanno Scervino ապրանքանիշը ներկայացրել է նոր հավաքածու: Հաջորդ տարի ամռանը բրենդն առաջարկում է հագնել թեթև սպիտակ ժանյակավոր գործվածքներով և թափանցիկ շղարշով հագուստներ, անգամ այդ կտորների օգտագործմամբ երեկոյան զգեստներ, կոստյումներ, վերնաշապիկներ և կարճ շորտեր:
Ապրանքանիշի կրեատիվ տնօրենը խորհուրդ է տալիս համադրել այդ նուրբ գործվածքները կոպիտ կոշիկների, դենիմի, հյուսված պայուսակների, բազմաշերտ վզնոցների և բաճկոնների հետ։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հավաքածուի լուսանկարները։