5 սարսափ ֆիլմ, որոնք անպատճառ պետք է դիտել

«Ամերիկյան հանցագործություն»
Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի՝ ԱՄՆ-իի Ինդիանա նահանգում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործության հիման վրա:
Սիլվիա Լիքենս անունով մի աղջկա 1965 թվականին իր ժամանակավոր խնամակալը կապել է տան նկուղում ու շարունակաբար տանջել, ծեծել, անպատվել, մարմնի մեջ առարկաներ դրել ու ծաղրանքի ենթարկել:
Կինը դա անում էր մի քանի երեխաների հետ, որոնք ոչինչ չէին անում նրան կանգնեցնելու համար, ավելին՝ խրախուսում էին դա: Աղջիկը մահացել է շոկից ու գլխի վնասվածքից: Նրան տանջողները չափազանց մեղմ պատժի էին արժանացել դատարանի կողմից. կինը ցմահ բանտարկության էր արժանացել, բայց ազատվել  բանտից 20 տարի անց, նրա աղջիկն ու հարևան 3 տղաները, ովքեր նույնպես մասնակցել էին այդ ամենին, ստացել էին ընդամենը 18 ամսվա ազատազրկում: Սա պատմության մեջ ամենաանարդար լուծված գործերից մեկն է համարվում: Ֆիլմը թողարկվել է 2007 թվականին:

«Մաշկը, որի մեջ ես ապրում եմ»
Աշխարհահռչակ վիրաբույժ Ռոբերտ Լեդգարդը բացել է մարդու արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը: Նա վստահեցնում է իր գործընկերներին, որ փորձարկումներն առնետների վրա է անում, մինչդեռ գաղտնիքը նա պահում է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատանը:
Նա որոշում է փորձարկումները կատարել իր դստերը բռնաբարած երիտասարդ տղամարդու վրա՝ այդպիսով վրեժ լուծելով ու պատժելով նրան:

«Զանգ»
Ռեյչել Քելլերը աշխատում է որպես լրագրող։ Քեթիի մոր՝ Էմբրիի խնդրանքով նա սկսում է որոնել իր դստեր և նրա երեք ընկերների առեղծվածային մահվան պատճառը։ Ռեբեկան (Քեթիի ընկերուհին), որը տեսել էր ընկերուհու մահը, ընկել էր հոգեբուժարան։
Ռեյչելը պարզում է, որ նրանք մահացել են մի տարօրինակ տեսաերիզի և դրան հաջորդող զանգի պատճառով։ Երբ Ռեյչելը գտնում և դիտում է այդ տեսաերիզը, նրան տարօրինակ կերպով զանգում են և ասում, որ իրեն յոթ օր է մնացել։ Վախեցած Ռեյչելը դիմում է իր ընկերոջը՝ Նոահին, որը պետք է պաշտպաներ իրեն և նրանց որդի Հեյդենին։ Նրանք ընդամենը յոթ օր ունեն հանելուկը լուծելու համար։ Հակառակ դեպքում կմահանան երկուսն էլ, նաև իրենց որդին, որը նույնպես դիտել էր տեսաերիզը։ Հեյդենը հաճախ ասում էր, որ տեսնում է «մի աղջկա՝ երկար, սև մազերով»: Շուտով նրանք իմանում են ամուսիններ Աննա և Ռիչարդ Մորգանների մասին, որոնք սպանել էին իրենց դստերը՝ Սամարային և գցել ջրհորը։
Վերջում Ռեյչելը հասկանում է, թե ինչպես կարելի է փրկվել…

«Փսիխո»
Երիտասարդ Մերիոն Քրեյնը չկանխամտածված գողանում է իր պետի իրեն վստահված 40 000 դոլար գումարը։ Նա ցանկանում է հեռանալ քաղաքից իր սիրած տղամարդու հետ ու սկսել նոր կյանք։ Ճանապարհին նա թեքվում է ճանապարհից ցանկանալով հանգստանալ և կանգ է առնում մի փոքրիկ հյուրանոց-մոթելում։
Մոթելը ղեկավարում է երիտասարդ Նորման Բեյթսը, ով հետագայում պարզվում է տարօրինակությու ունի։ Նա տառապում է անձի երկակիությամբ և ժամանակ առ ժամանակ նրա մեջ կենդանանում է վաղուց մահացած իր մայրը …

«Գառնուկների լռությունը»
ՀԴԲ-ն հետաքննում է սպանությունների շարք՝ կատարված անհայտ սերիական մարդասպանի կողմից։ Անհայտ մարդասպանին անվանել էին «Բուֆֆալո Բիլլ», որովհետև նա սպանելուց հետո իր զոհերի վրայից հանում էր մաշկը։ Չկարողանալով գտնել մարդասպանի հետքերը՝ ՀԴԲ-ն որոշում է դիմել չափազանց վտանգավոր մարդասպան,նախկին հոգեբան Հաննիբալ Լեկտորին (Էնթոնի Հոփքինս)։ Նրա հետ երկխոսության է ուղարկվում երիտասարդ հոգեբան Կլարիսա Սթարլինգը: Նրանց երկխոսության ժամանակ Կլարիսը պատմում է, որ մանուկ ժամանակ նա փախել է տնից փորձելով փրկել մորթվող գառնուկին և Կլարիսի մանկության հուշերի մեջ տպավորվել են մորթվելու տարվող գառնուկների պահվածքը՝ նրանց լռությունը (այստեղից էլ ֆիլմի անվանումը)։ Լսելով Հաննիբալ Լեկտորի խորհուրդները՝ Կլարիսը գտնում է մարդասպանի հետքը …

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 100