Ի՞նչ անել արևից այրվածք ստանալու դեպքում. 5 օգտակար խորհուրդ

Ոչինչ այնքան չի փչացնում հանգիստն, ինչպես արևի պատճառով ստացած այրվածքը: Մեկ այրվածքից հետո սարսափելիի հետևանքներ չեն լինի, բայց կա վիճակագրություն, որ 15-20 տարեկան հասակում հինգ և ավելի անգամ արևից ստացած այրվածքները մեծացնում են մելանոմայի ռիսկը մինչև 80%-ով: Ավելի մեծ տարիքում` 30-50%-ով: Շատ կարևոր է ճիշտ վարվել, եթե արդեն այրվել եք:

Սառը ցնցուղ ընդունեք.
Այն կհեռացնի ուժեղ այրոցի զգացողությունը իսկ տաք ջուրը չորացնում է ձեր մաշկը և ավելի վնասում այն:

Այրված հատվածների վրա սառույց դրեք.
Հինգ րոպե պահեք սառույցը այրվածքի տեղում, անհրաժեշտության դեպքում կիրառեք օրական մի քանի անգամ:

Վնասված հատվածի վրա քսուք տարածեք.
Ճիշտ ընտրված քսուքը կօգնի ձեր մաշկը ավելի արագ բուժել: Ալոե Վերան շատ լավ տարբերակ է, դրա քսուքը ոչ միայն բուժում է, այլև սառեցնում մաշկը:

Ավելի շատ ջուր խմեք.
Արեգակի ազդեցությունն ինքնին նպաստում է ծարավի առաջացմանը, գումարած դրան` ջուրը գոլորշիանում է վնասված մակերևույթից: Պարտադիր օրական 2,5-ից 3 լիտր ջուր խմեք:

Խմեք ցավազրկող հաբ.
Նույնիսկ եթե գրեթե ցավ չեք զգում, արևի տակ այրվելուց հետո առաջին մի քանի ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում իբուպրոֆենային դեղահաբ խմել, իսկ մյուսը՝ 4-6 ժամ հետո: Դա կնվազեցնի անհանգստությունը և կստիպի մարմնի բջիջներին արագ վերականգնել վնասված տարածքը: