18 կգ. Գոհար Ավետիսյանը ցույց է տվել՝ ինչքան է նիհարել ծննդաբերությունից 2 շաբաթ հետո

Դիմահարդար և բլոգեր Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և հայտնել, որ ծննդաբերությունից հետո ազատվել է ավելորդ կիլոգրամներից:

«2 շաբաթ է անցել ծննդաբերությունից և -18 կգ: Սա 5 կգ-ով ավելին է, քան այն քաշը, որը ես հավաքել էի հղիության  ընթացքում»,- գրել է Գոհարն ու հայտնել, որ զգեստի տակից մարմինը ձգող որևէ կորսետ չի կրում:

Հիշեցնենք, որ Գոհարի որդին՝ Գասպարը, լույս աշխարհ է եկել հուլիսի 3-ին: Դիմահարդարը հաջորդ օրը տոնել է 27-ամյակը և նշել է, որ որդին իր տարեդարձի լավագույն նվերն է եղել: