Իլոն Մասկը նոր լուսանկար է հրապարակել որդու հետ. փոքրիկն արդեն երկու ամսական է

Մայիսի սկզբին 49-ամյա Իլոն Մասկը և նրա 32-ամյա սիրելին` երգչուհի Գրայմսը որդի ունեցան, որն իր անսովոր անվան պատճառով անմիջապես գրավեց ամբողջ աշխարհի ուշադրությունը: Սկզբում աստղային ծնողները անվանեցին տղային X Æ A-12, իսկ ավելի ուշ նրա անունը փոքր-ինչ փոխեցին, դարձնելով` X Æ A-Xii, քանի որ Կալիֆոռնիա նահանգի օրենքներն արգելում են անվան մեջ թվերի օգտագործումը:

Նախօրեին SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրենը Twitter-ում տեղադրել է նոր լուսանկար իր կրտսեր որդու հետ: Նկարում Իլոնը գրկել է երկու ամսական տղային և քնքշությամբ նայում է նրա աչքերին: