Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեն շուտով կներկայացնի իր երաժշտական ֆիլմը, որտեղ նկարահանվել են սուպերմոդել Նաոմի Քեմփբլը, ռեփեր Ջեյ Զին, դերասանուհի Լուպիտա Նիոնգոն, երաժիշտ և պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսն ու այլք։
Ֆիլմի վրա աշխատել է միանգամից մի քանի ռեժիսոր՝ Էմանուել Ադջեյ, Բլից Բազավուլե, Պյեր Դեբուշեր, Իբրա Ակե, Դիքայլ Ռամաշ, Ջեյք Նավա ու Քվազի Ֆորջուր։
Վիզուալ սկավառակի պրեմիերան ծրագրված է հուլիսի 31-ին։ Այն հնարավոր է դիտել Disney+ հարթակում։
Սցենարի հիմքում ընկած է սևամորթ ընտանիքի և երիտասարդ թագավորի կյանքի պատմությունը, որը լի է պայքարով, դավաճանությամբ ու սիրով։ Մտերիմ մարդկանց խորհուրդների շնորհիվ գլխավոր հերոսը ստանում է այնպիսի խորհուրդներ, որ կարողանում է գտնել ճանապարհը իր գահը վերադարձնելու համար։
«Black Is King» ֆիլմը երգչուհին ստեղծել է «Disney» կինոստուդիայի հետ համատեղ ջանքերով։