Color BOOM Nail Studio. երբ մատնահարդարումն անվտանգ է ու հարմարավետ

Մայրաքաղաքի nail studio-ներն ու գեղեցկության սրահները կորոնավիրուսային համաճարակի ընթացքում փորձում են ամեն կերպ ադապտացվել նոր իրականությանն ու հետաքրքիր և կրեատիվ լուծումներ գտնել իրենց աշխատանքը ճիշտ և անվտանգ կազմակերպելու համար։

Color BOOM Nail Studio-ն Երևանում առաջին մատնահարդարման պրոֆեսիոնալ սրահն էր, որը հոգ տանելով թե՛ իր աշխատակիցների, թե՛ հաճախորդների առողջության ու անվտանգության մասին, ձեռնարկեց բամաթիվ պաշտպանական միջոցառումներ:

Բացի այն, որ սրահում պահպանվում են բոլոր սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային կանոնները` ողջ տարածքի ու գործիքների պարտադիր ախտահանումը (մինչ համավարակն էլ սրահում այդ կանոնները պահպանվում էին ու մասնագեները պարբերաբար հատուկ նյութերով ախտահանում էին տարածքը) և մատնահարդարների ձեռնոցներ ու դիմակներ կրելը, այժմ նաև սրահի բոլոր սեղանների վրա տեղադրել են հատուկ պաշտպանիչ միջնորմեր, որոնք միմյանիցից բաժանում են հաճախորդին ու մասնագետին` չխոչընդոտելով մատնահարդարման ընթացքին: Հետևաբար, Color BOOM Nail Studio-ում մատնահարդարում իրականացնելը 100 տոկոսով անվտանգ է դարձել:

Հեռախոսահամարներ՝ 044 520 520, 011 520 520

Հասցե՝ Ալեքսանդր Սպենդիարյանի փողոց 5