10 ուշագրավ փաստ Netflix-ի ամենավարկանշային սերիալներից մեկի՝ «La casa de papel»-ի մասին

Ընդամենը երկու տարի առաջ թողարկվեց իսպանական «Թղթե Տունը» սերիալը, որը կարողացավ գերել հեռուստադիտողների սրտերն ամբողջ աշխարհում: Իսկ այսօր արդեն դժվար է գնտել մի երկիր, որտեղ չլինեն գլխավոր հերոսների կերպարներով վերնաշապիկներ կամ աքսեսուարներ: Եթե դու էլ ես այս սերիալի երկրպագուն, մենք քեզ համար առանձնացրել ենք Netflix-ի ամենավարկանշային սերիալներից մեկի մասին 10 ուշագրավ փաստ: Ուշադրություն, ՍՓՈՅԼԵՐՆԵՐ!!!

№1. Սերիալը ձախողվել է

Առաջին անգամ հեռուստասերիալը ցուցադրվել է իսպանական «Antena 3» հեռուստաալիքով: «La Casa de Papel»-ի առաջին սերիալը հավաքել է 4,5 մլն դիտում։ Սակայն նոր սերիաների թողարկմանը զուգընթաց հեռուստադիտողների թիվը կտրուկ նվազել է: Ֆիլմի ստեղծողներն ու դերասաններն արդեն իսկ խոստովանել էին, որ սերիալը ձախողվել է, երբ Netflix-ը եկավ և գնեց այն: Netflix-ը «La Casa de Papel»-ը («Թղթե Տունը») հեռուստասերիալը վերանվանեց՝ այն դարձնելով «Money Heist» («Բանկային կողոպուտ»), ինչպես նաև ավելացրեց գովազդը: Եվ գողերի մասին անկանխատեսելի դրաման դարձավ Netflix-ի ամենաշահավետ ձեռքբերումներից մեկը:

Տոկիո(Թղթե Տունը)

№2. Առաջին սեզոնը նկարահանվել է միայն Մադրիդում

Չնայած այն հանգամանքին, որ «Թղթե Տունը» սերիալում ցուցադրվում են տարբեր երկրներ, առաջին սեզոնի նկարահանումները տեղի են ունեցել միայն Իսպանիայում: Բոլոր արտասահմանյան վայրերը վերստեղծվել են նկարահանման հրապարակում՝ դեկորացիաների և համակարգչային տեխնոլոգիաների միջոցով։

№3. «Թղթե տունը» դարձել է ամենահայտնի սերիալը վեց երկրներում

«Money Heist»-ը Netflix-ի ամենահայտնի շոուն է Ֆրանսիայում, Իտալիայում, Արգենտինայում, Չիլիում, Բրազիլիայում և Պորտուգալիայում: Հյուսիսային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Թուրքիայում ևս կա սերիալի երկրպագուների հսկայական բանակ:

№4. Սթիվեն Քինգը և Նեյմարը՝ նախագծի երկրպագուների թվում

Քանի որ սերիալը գնալով մեծ ժողովրդականություն էր վայելում, ավելի ու ավելի շատ մարդիկ էին կրում Սալվադոր Դալիի կարմիր կոմբինեզոններն ու դիմակները։ Բայց շոուի ամենահայտնի երկրպագուներից են դարձել սարսափ ժանրում հայտնի ստեղծագործող Սթիվեն Քինգը և բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը։ Նեյմարը նույնիսկ երկրորդ սեզոնի երրորդ սերիայում նկարահանվել է վանականի դերում։

№5. Չնայած սյուժեի խենթացնող շրջադարձերին՝ սցենարը նախապես չի գրվում

Հավանաբար, սերիալի հիմնական ֆենոմենն այն է, որ սցենարը նախապես գրված չէ՝ հաշվի առնելով, թե որքան բարդ է կողոպուտի ծրագրեր մտածելը: Սերիաները գրվում են հենց նկարահանումների ժամանակ: Դա արվում է, որպեսզի հեղինակները կարողանան ավելի լավ պատկերացնել սերիայի ուղղությունը, երբ ինչ-որ անսպասելի օրիգինալ գաղափար է ծնվում:

Օրինակ՝ երրորդ սեզոնում կա մի սերիա, երբ պրոֆեսորը սովորեցնում է ուսանողներին կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում: Երբ նա հանում է խոզին, Մարսելը՝ անվախ մարդասպանը, անմիջապես հրաժարվում է նրան սպանել: Պարզվում է, թեև նա մարդասպան է, բայց միևնույն ժամանակ կենդանիների իրավունքների պաշտպանության ակտիվիստ է:

Այս մանրուքը հորինվել է նկարահանումների ընթացքում, որպեսզի լարված տեսարաններին ինչ-որ թեթևություն, մի փոքր էլ հեգնանք հաղորդվի։ Բայց հետո՝ եթերաշրջանի ընթացքում հեղինակները որոշել են օգտագործել կերպարի այդ անսպասելի կողմը: Մարսելի կապը կենդանիների՝ հատկապես նրա շան հետ, նրա բնավորությանը հումանիստական տարր է հաղորդել, որն էլ նրան թույլ է տվել կապ հաստատել պրոֆեսորի հետ և համակրանք առաջացնել հանդիսատեսի մոտ իր հերոսի նկատմամբ:

№6. Ակվալանգով և գումարների նետման տեսարանները եղել են շոուի ամենադժվար տեսարանները

Հեռուստասերիալում երկու տեսարաններ կան, որոնք դերասանների ու օպերատորների համար ամենից բարդն են եղել. երբ Դենվերը փորձում էր Իսպանիայի Թագավորական դրամահատարանի ոսկին տանել ջրի տակով, և երբ կողոպտիչները օդից փող էին նետում մարդաշատ հրապարակի վրա: Ստորջրյա պահեստը որսալու համար նկարահանող խումբը ստիպված է եղել հարթակ կառուցել Մեծ Բրիտանիայում տեղակայված հատուկ ջրամբարի ներսում։ Սակայն խնդիր է առաջացել նաև ոսկե ձուլակտորների հետ կապված: Դրանք պատրաստված էին փրփուրից, ինչի արդյունքում չէին խորտակվում: Բացի այդ էլ դրանք սկսել են քայքայվել՝ ջրի ճնշման տակ:

Բայց դա ամենամեծ խնդիրը չէր: Երբ ըստ սցենարի՝ կողոպտիչները պետք է եվրոներ շաղ տային հրապարակի վրա, դա օպերատորներին սարսափելի մղձավանջ է թվացել։ Բացի այն, որ եվրոն ընկնում է ոչ այնպես, ինչպես ցանկանում էին ռեժիսորները, եղանակը նկարահանման հարթակում անընդհատ փոխվում էր։ Ինչի արդյունքում էլ ահանջվել են հարյուրավոր դուբլեր, որպեսզի արդյունքը բավարարի հեղինակներին։

№7. Եթե կարծում եք, որ պրոֆեսորը անհաջողակ է՝ դուք ճիշտ եք

Սերիալի մասին պատմող վավերագրական ֆիլմում հեղինակները բացահայտում են նրա հաջողության կարևոր գաղտնիքը։ Եվ եթե կարծում եք, որ սերիալի հաջողության գրավականը անկանխատեսելի սցենարն է՝ Դուք սխալվում եք: «Թղթե տան» հաջողության գրավականը նրա գլխավոր հերոսն է՝ բոլոր կողոպուտների անվախ առաջնորդը։ Ինչպես բացատրում են սերիալի ստեղծողները, սցենարով պրոֆեսորը պետք է անհաջողակ լիներ: Հանդիսատեսը պետք է մտածեր նրա մասին՝ որպես ակադեմիկոսի, ում համար շատ ավելի հարմարավետ է լսարանում գտնվելը, քան զինված հարձակումների մասնակցելը։

№8. Բանկի կողոպուտի 3-րդ և 4-րդ մասերը մաքսիմալ իրատեսական են

Իսպանիայի Թագավորական դրամահատարանի կողոպուտը միայն տեսախցիկների համար չէր։ Սցենարի հեղինակները հսկայական աշխատանք են կատարել, որպեսզի այն իրատեսական դարձնեն։ Օրինակ, վարձել են ծովային ինժեներ, ով օգնել է ստորջրյա տեսարանը նկարահանելիս, ինչպես նաև մի քանի մետաղագործների, ովքեր ուսումնասիրել  են ոսկին հալեցնելու և բանկից դուրս բերելու ամենադյուրին ճանապարհը:

№9. «Բելլա, չաո» երգը բողոքի երգ է եղել «Թղթե Տունը» սերիալի ստեղծումից շատ տարիներ առաջ

Սերիալի ամենահուզիչ պահերից մեկը, երբ հերոսների մոտ հույս է առաջանում հաջողությամբ ավարտել իրենց օպերացիան, նրանք սկսում են երգել իտալական «Bella ciao» երգը: Սերիալում երգը հաղթանակի խորհրդանիշն է: Եվրոպայում և ԱՄՆ-ում նախագծի երիտասարդ հեռուստադիտողները չգիտեն, որ գողերի կատարելուց շատ տարիներ առաջ երգը ոգեշնչել է իսկական ցուցարարներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն Իտալիայում հակաֆաշիստական դիմադրության հիմն է եղել։

№10. Սերիալը ոգեշնչել է ցուցարարներին՝ ամբողջ աշխարհով մեկ

Քանի որ սերիալի հերոսները, որոնք ոտնձգություն են կատարել պետությանը պատկանող գումարի դեմ, գնացել են պետական համակարգին դեմ, նրանք դարձել են բողոքն արտահայտող իսկական հերոսներ ամբողջ աշխարհում։ «Բելլա, չաո» երգն այսօր կրկին հնչում է բողոքի ցույցերի ժամանակ։ Երբ զինվորականներն Իտալիայում ձերբակալել էին անօրինական ներգաղթյալներով նավակը, առաջին բանը, որ նրանք արել էին, «Բելլա, Չաո»-ն երգելն է եղել։

Երգը՝ Սալվադոր Դալիի պաշտամունքային կարմիր կոմբինեզոնների և դիմակների հետ հայտնվել է նաև Լիբանանում, Իրաքում, Ֆրանսիայում և Չիլիում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ։ Այնուամնայնիվ՝ արվեստը հսկայական ուժ է։