Ռեփեր Էլջեյը շքեղ ավտոմեքենա է նվիրել մայրիկին

Ռուս հայտնի ռեփեր Էլջեյը մայրիկին նվիրել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի համար վճարել է 3 միլիոն ռուբլի:
Սոցիալական ցանցերի իր էջերում ռեփերը կիսվել է մայրիկի հետ ջերմ լուսանկարով` երկրպագուներին ներկայացնելով նաև իր շքեղ նվերը։
Նշենք, որ ավտոմեքենան Էլջեյն ընտրել է մայրիկի հետ, երկար փնտրելուց հետո ռեփերի մայրիկի ընտրությունը կանգ է առել հենց այս ավտոմեքենայի վրա:
«Սիրում եմ քեզ, մայրիկ»,- լուսանկարին կից գրել է Էլջեյը: