Քրիստինա Պիմենովան ամենագեղեցիկ աղջիկ մոդելն է՝ ըստ Daily Mail ամսագրի: Աղջկա հայրը՝ Ռուսլան Պիմենովը, ֆուտբոլիստ է, ով խաղացել է մոսկովյան «Լոկոմոտիվ»-ում և Ռուսաստանի հավաքականում:
Քրիստինան մոդելային բիզնեսով զբաղվում է 3 տարեկանից, և մինչև հիմա էլ նրա հայտնիությունը միայն աճում է: Նա նկարահանվել է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող մանկական ամսագրերում, ինչպես նաև աշխատել է Roberto Cavalli-ի, Armani-ի, Dolce&Gabbana-ի հետ, ինչը չի հաջողվել անել շատ այլ հայտնի մոդելների:
Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Քրիստինան արդեն հասցրել է նաև իր ուժերը փորձել ֆիլմարտադրության մեջ: Իհարկե, դրանք գլխավոր դերեր չեն եղել, բայց, համենայնդեպս, նա դերասանական փորձ արդեն ունի:
Քրիստինան նաև սոցցանցերի ակտիվ օգտատեր է, նրա Ինստագրամը ավելի քան 2.5 մլն հետևորդ ունի:
Շատ հայտնի մոդելավորողներ և նորաձևության տներ ասել են, որ աղջկան մոդելային աշխարհում մեծ բարձրունքներ են սպասվում: 13-ամյա աղջնակի համար դեռ նոր են հորիզոններ բացվում: