Harper’s Bazaar-ի, Elle-ի, Esquire-ի և Cosmopolitan-ի ղեկավարը մեղադրվում է հարասմենթի մեջ

The New York Times-ն ինսայդերից տեղեկություն է ստացել, որ Տրոյ Յանգը սեռական բնույթի մեկնաբանություններ է թողել իր աշխատակիցների հասցեին, ինչի հետևանքով այժմ պետք է ենթարկվի իրավական պատասխանատվության:
Նշենք, որ Տրոյը Hearst Communication հրատարակչական հոլդինգի տնօրենն է:
Hearst Communication հրատարակչական հոլդինգի մեջ են մտնում այնպիսի հեղինակավոր ու հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են` Harper’s Bazaar-ը, Elle-ը, Esquire-ը եւ Cosmopolitan-ը:
Նշվում է, որ Տրոյը պոռնոգրաֆիկ կադրեր է ուղարկել Ջեյ Ֆիլդենին, ով Esquire-ի և Town&Contry-ի խմբագիրն է:
Ջեյ Ֆիլդենը դեռ ոչ մի կերպ չի ցանկանում մեկնաբանել իր անվան շուրջ պտտվող շշուկները: