Դառը շոկոլադ ուտելու 5 պատճառ

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կան մի շարք պատճառներ՝ դառը շոկոլադ ուտելու համար: Որքան շատ կակաո, այնքան լավ:

1. Այն պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, քան խնձորը, ինչպես նաև սև թեյը և կարմիր գինին: Այն պարունակում է նյութեր, որոնք կարող են նվազեցնել ուղեղի բջիջների ծերացման ռիսկը և Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունների զարգացումը:

2. Այն նվազեցնում է սթրեսը, զայրույթը և ուժեղ բացասական հույզերը: Մարդիկ, ովքեր երկու շաբաթվա ընթացքում գոնե 40 գրամ շոկոլադ են ուտում, սթրեսի հորմոն կորտիզոլի ցածր մակարդակ ունեն:

3. Կարող է նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների ռիսկը։ Գիտնականները գնահատել են 50-ից 64 տարեկան 55502 մեծահասակների սննդակարգերն ու պարզել, որ նրանք, ովքեր կանոնավոր դառը շոկոլադ են ուտում (շաբաթական 30 գրամ, վեց անգամ), ավելի քիչ են հակված սրտի անբավարարության:

4. Այն նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը։ 13 տարի հետազոտողները վերահսկում էին կանանց սննդակարգերը, և նրանք, ովքեր հաճախ էին դառը շոկոլադ ուտում, ավելի քիչ հավանականությամբ էին տառապում շաքարային դիաբետով, քան նրանք, ովքեր այն օգտագործում էին ամսական մեկ անգամ կամ ավելի քիչ:

5. Ուղեղն ավելի լավ է աշխատում։ Մեկ ուսումնասիրությամբ փորձարկվել է տարեց մարդկանց երեք խմբերում ճանաչողական գործառույթը: Թեստերը տրվել են ամեն օր ութ շաբաթվա ընթացքում կակաոյի և բուսական խառնուրդ պարունակող խմիչքներ խմելուց առաջ և հետո: Կակաոն բարելավում է մարմնում արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է ավելի լավ ճանաչողական գործառույթների։