40-ամյա գեղեցկուհի Քորթնի Քարդաշյանն օրեր առաջ իր ինստագրամյան էջում կիսվել է ամառային հանգստից սեքսուալ ու համարձակ լուսանկարով, որտեղ ինքն ամբողջովին մերկ է:
Երկրպագուները հիացել են գեղեցկուհու սլացիկ ու հյութեղ կազմվածքով ու հազարավոր հաճոյախոսություններով հեղեղել են նրա ինստագրամը:
Հիշեցնենք, որ հղիությունից հետո Քորթնին գիրացել էր 17 կգ և կշռում էր 79 կգ:
Գեղեցկուհին ամիսներ առաջ լրագրողների հետ զրույցում կիսվել էր իր նիհարելու մեթոդներով:
Պարզվում է, որ Քորթնի Քարդաշյանը հետևում է Ատկինսի դիետային, որի գլխավոր սկզբունքը ածխաջրերի օգտագործման սահմանափակումն է:
Աստղը առաջին անգամը չէ, որ օգտվում է այս դիետայից: Մայրը նրան խորհուրդ է տվել այս դիետան, երբ նա դեռ քոլեջում էր:
Քաղցից ազատվելու համար Քորթնին ամեն անգամ սնվելիս օգտագործում է սպիտակուցներով հարուստ սննդամթերք (ձուկ, հավ, կարմիր միս, ձու): Աստղին արգելվում է ուտել կոնֆետ, թխվածքաբլիթներ, շաքար, սպիտակ բրինձ և սպիտակ ալյուր:
Քարդաշյանի սննդաբանը ասում է, որ այս կանոններին հետևելով՝ Քորթնին օրական նիհարում էր 900 գրամ: