Գեղեցկուհի Աննա Սեդակովան միշտ խենթացրել է տղամարդկանց իր անկրկնելի տեսքով:
Երգչուհին հասցրել է երեք անգամ ամուսնանալ: Իր ավագ դստերը նա ունեցել է սպորտսմեն Վալենտին Բելկևիչից: Նրանից Աննան բաժանվել է, որպեսզի ամուսնանա միլիոնատեր Արտեմ Կոմարովի հետ, ումից էլ ունեցել է իր միջնեկ որդուն՝ Հեկտորին:
Գտնելով ավելի հարուստ թեկնածուի՝ Աննան ամուսնանում է Մաքսիմ Չերնյակովսկու հետ ու նրանից դուստր է ունենում:
Այս պահին Աննա Սեդակովայի երեք երեխաներից ոչ մեկը չի բնակվում մոր հետ:
Արտեմ Կամարովն ամիսներ առաջ հանդես եկավ Սեդակովայի դեմ դատական հայցով՝ ցանկանալով նրան զրկել մայրական իրավունքներից: Նրա մոտ դա մասամբ ստացվեց: Սեդակովան տարբեր հեռուստածրագրերում պատմում էր, թե որքան վիրավորական ու ցավոտ էր նախկին ամուսնու այդ քայլն իր համար, սակայն ոչինչ չէր նախաձեռնում իր իրավունքները վերականգնելու համար:
Երգչուհին արդարանում է՝ բացատրելով, որ չի կարողանում համատեղել աշխատանքը մայրության հետ:
Օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ մի քանի ամիս է, ինչ չի տեսել իր երեխաներին. դրա պատճառը համերգային շրջագայություններն են:
Աննան խոստովանել է, որ վատ մայր է և շատ է ցավում, որ ոչ մի կերպ չի կարողանում ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին: