Ժառանգել է մայրիկի գեղեցկությունը. Ռենատա Լիտվինովան հրապարակել է 19-ամյա դստեր լուսանկարը

53-ամյա Ռենատա Լիտվինովան երկրպագուների հետ կիսվել է իր ուրախությամբ: Այսօր նրա միակ դուստրը նշում է ծննդյան տարեդարձը:

Ուլյանա Դոբրովսկայան դարձավ 19 տարեկան: Ի պատիվ այս օրվան, հպարտ մայրիկը հրապարակել է գեղեցկուհի դստեր լուսանկարը: «Ուլյա, միայն երջանկություն: Շնորհավոր ծննդյանդ օրը»,- լուսանկարին կից լակոնիկ գրել է Լիտվինովան: Երկրպագուներին հիացրել է դերասանուհու գեղեցկուհի դուստրը ու նրանք լուսանկարի մեկնաբանություններում նշել են, որ աղջիկն իր աստղային մորից ժառանգել է խորաթափանց հայացքը, ճենապակյա մաշկը և արիստոկրատ​​գեղեցկությունը, որը նկատելի է առաջին հայացքից: