Պամելա Անդերսոնը ամբողջովին մերկ լուսանկարներ է հրապարակել

Playboy-ի մոդել, 53 տարեկան Պամելա Անդերսոնը լուսանկարվել է ամբողջովին մերկ: Նոր լուսանկարները նա տեղադրել է իր Ինստագրամի էջում: Մոնոխրոն լուսանկարներում մոդելը անկողնում մերկ պառկած է:

Մեկնաբանություններում Պամելան գովազդել է իր ուղիղ եթերները Jasmin սոցիալական հարթակում: Այնտեղ երկրպագուները կարող են նաև շփվել նրա հետ:

Նշենք, որ ավելի վաղ Պամելան հայտնել էր, որ ցանականում է վեցերորդ անգամ ամուսնանալ։ Նա նշել էր, որ իր հինգրերորդ ամուսնությունը լիարժեք չէր։ Դերասանուհու խոսքերով՝ ինքը զգացմունքներ չի ունեցել և իրեն ամուսնացած չի զգացել, քանի որ ամեն ինչ վայրկենական է եղել։ «Եվս մեկ անգամ։ Խնդրում եմ, Աստված, ընդամենը մեկ անգամ։ Միայն մեկ անգամ»,- ասել է Պամելան։