Մատնհարդարման ինքնատիպ գաղափարներ` թափանցիկ լաքի վրա

Ամենապայծառ նախշերը լավագույն տեսքն են ստանում չեզոք երանգների վրա: Այդ իսկ պատճառով այս ամառ խորհուրդ է տրվում սիրելի գույներն ու նախշերը համադրել թափանցիկ լաքի հետ:

Կարևոր չէ, թե կոնկրետ ինչ եք ուզում նկարել` ծաղիկներ, թիթեռներ թե աբստրակտ գծեր: Գլխավորն այն է, որ եղունգների վրա պատկերված նախշերն առանձնանան ընդհանուր ֆոնի վրա: Մատնահարդարման մասնագետները առաջարկում են հիանալի լուծումներ: Նախ եղունգը ծածկեք թափանցիկ լաքի շերտով, իսկ հետո ավելացրեք վառ ակցենտները: Ստորև ներկայացնում ենք այդպիսի մատնահարդարման մի քանի պարզ օրինակներ: