Կինոսերները կգնահատեն. թողարկվել է կինոթատրոնի բույրով օծանելիք

Կինոսերների ուշադրությանն արժանի նորություն. Zielinski & Rozen ապրանքանիշը թողարկել է կինոթատրոնի բույրով օծանելիք: Zielinski & Rozen-ը ներկայացրել է ամառային օծանելիքի նոր բույր: Fiction կոչվող օծանելիքն ունի  «Художественный» կինոթատրոնի հոտը, որն առաջիններից է Ռուսաստանում: Այդ կինոթատրոնը կառուցվել է ավելի քան հարյուր տարի առաջ:

Ըստ նոր բուրմունքի ստեղծող` օծանագործ Էրեզ Զիելինսկի Ռոզենի, սև և սպիտակ ֆիլմերն ունեն յուրահատուկ հմայք. անհստակ պատկերը և հատուկ էֆեկտների բացակայությունը ստեղծում են այլ իրականության ու խորհրդավորության զգացողություն, որն այնքան արժեքավոր է թվայնացման դարաշրջանում: Օծանելիքը բաղկացած է մայրու, սև պղպեղի, փայտյա նոտաներից և երկու «գաղտնի» բաղադրիչների նուրբ ակորդներով, որոնց անունները մինչ այժմ գաղտնի են պահվում: