Օսկարակիր դերասանուհի Սանդրա Բուլոքը ծննդյան 56-ամյակը նշել է հայտնի ընկերուհիների հետ (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի դերասանուհի Սանդրա Բուլոքը հուլիսի 26-ին նշել է ծննդյան 56-ամյակը: Տոնական օրվա կապակցությամբ աստղը շնորհավորանքներ է ստացել ոչ միայն հավատարիմ երկրպագուներից, այլև հայտնի ընկերուհիներից, գրում է Daily Mail-ը։

Հայտնի դերասանուհու ծննդյան օրը հիշել են դարձրել հոլիվուդի աստղեր Ջենիֆեր Էնիսթոնը, Սառա Փոլսոնը, Հոլանդ Թեյլորը, Լիզա Կուդրոուն և Քորթնի Քոքսը։

51-ամյա Էնիսթոնը ընկերուհիների հետ հանդիպման լուսանկարները տեղադրել է Instagram-ի «սթորի» հատվածում։

«Ծնունդդ շնորհավոր Սենդի, մենք քեզ սիրում ենք»,- լուսանկարներին կից գրել է Էնիսթոնը։

Ինչպես նկատում է աղբյուրը, դերասանուհիները սոցիալական հեռավորություն են պահում և կրում են դիմակներ։

Նշենք, որ Բուլոքը 2010 թվականին «Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Անտեսանելի կողմը» ֆիլմում կատարած դերի համար դարձել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։