Յուլյա Լիպնիցկայան մայր է դարձել. ծնվել է նրա առաջնեկը

22-ամյա Յուլյա Լիպնիցկայան առաջին անգամ մայր է դարձել: Օլիմպիական չեմպիոնը կիսվել է այս ուրախալի նորությամբ իր Ինստագրամում: Աղջիկը, որին ծնողները Կատալինա են անվանել, ծնվել է մեկ ամիս առաջ, բայց Յուլյան պատմել է միայն այսօր:

«Կատալինա: Այսօր մենք մեկ ամսական ենք դառնում»,- դստեր ու ամուսնու` Վլադ Տարասենկոյի հետ լուսանարին կից գրել է Լիպնիցկայան: