Էլեն Դեջեներեսի շոուն մեղադրվում է ռասիզմի և թունավոր աշխատանքային մթնոլորտի մեջ

Էլեն Դեջեներեսի շոուն մեղադրվում է «թունավոր աշխատանքային մթնոլորտի» ու ռասիզմի մեջ: Հաղորդման մի քանի աշխատակիցներ վերջերս անանուն կերպով Buzzfeed-ին հայտնել են, որ շոուի կազմակերպիչներն իրենց ահաբեկել են, ոչ պատշաճ կատակներ արել և անարգել: Բացի այդ, նրանք հայտնել են, որ իրենց աշխատանքային մտթնոլորտը թունավորված է ռասիզմով և խտրականությսամբ:

Ավելի վաղ 10 աշխատակիցներ հայտնել էին, որ համավարակի ժամանակ իրենց աշխատավարձը կրճատել են, իսկ մյուսները աշխատանքից ազատվել են կորոնավիրուսով վարակվելուց հետո, երբ փորձել են հարգելի արձակուրդից աշխատանքի վերադառնալ: