Այսօր A.W.A.K.E. ապրանքանիշը գտնվում է շատերի ուշադրության կենտրոնում: Դիզայներ և ոճաբան Նատալյա Ալավերդյանն այս ապրանքանիշը հիմնել է 2012 թվականին` Մեծ Բրիտանիայում:
Ապրանքանիշի ամբողջական անվանումն է «All Wonderful Adventures Kindle Enthusiasm»: Օվալաձև Lucy անունով պայուսակը այս տարի հայտնվել է նորաձևության բոլոր շաբաթների ընթացքում ու կշարունակի ակտուալ լինել նաև հաջորդ սեզոնների ընթացքում: Այս փափուկ և գեղեցիկ պայուսակը կլրացնի յուրաքանչյուր լուք: