«Աննկարագրելի ցավ եմ ապրում». Նարգիզ Զակիրովան ողբերգական լուր է հայտնել

49-ամյա Նարգիզ Զակիրովան հաղորդել է իր համար ողբերգական լուր: Մահացել է նրա առաջին ամուսինը՝ կոմպոզիտոր Ռուսլան Շարիպովը: Ուզբեկստանի վաստակավոր արտիստը մահացել է 53 տարեկան հասակում: Մահվան պատճառը ուղեղի կաթվածն է: Նարգիզն իր ավագ դստեր` Սաբինայի հոր  ու իր նախկին ամուսնու հիշատակին նվիրված գրառում է կատարել:

«Իմ առաջին ամուսին Ռուսլանը մահացավ: Աննկարագրելի ցավ եմ ապրում, շատ վշտացած եմ: Շնորհակալ եմ բոլորիդ` ցավակցությունների համար: Անկեղծ անկեղծ ասած, ես այս գրառումը նույնպես չէի հրապարակի, քանի որ ինչ-որ մեկի մահն ինձ համար PR-ի պատճառ չէ: Խնդրում եմ ձեզնից, որպեսզի այլևս ոչ մի մեկնաբանություն կամ բացատրություն չակնկալեք»,- գրել է Զակիրովան: