Թմրադեղերի գերդոզավորումից մահացած ռուս ռեփերի կինը մասնատել է նրա մարմինն ու պահել սառնարանում

Սանկտ Պետերբուրգում մահացել է ռուս ռեփեր, Versus Battle-ի մասնակից 30-ամյա Էնդի Քարթրայթը: Ըստ նախնական վարկածի՝ նա մահացել է թմրամիջոցների գերդոզավորումից: Նրա կինը՝ Մարինան, փորձել է ազատվել մարմնից, մասնատել է նրա մարմինը և մնացորդները տեղավորել փաթեթների մեջ, որոնք նա պահել է սառնարանում: 36-ամյա կինը, վախենալով, որ ամեն ինչ կարող է բացահայտվել, որոշել է ինքը դիմել փաստաբանի և խոստովանել ամեն ինչ: Հենց փաստաբան Իրինա Սկուրտուն էլ արդեն զանգահարել է ոստիկանություն:

Նախօրեին, Նևսկի 134 հասցեում` ռեփերի բնակարանում, հայտնաբերվել են նրա մարմնի մնացորդները: Էնդիի կինը կալանավորվել է, քրեական գործ հարուցելու հարցը դեռ ընթացքի մեջ է: Ռեփերի կինը բացատրել է իր արարքը՝ ասելով, որ իր ամուսնու համար այդպիսի անփառունակ մահ չէր ուզում, այդ իսկ պատճառով էլ մտածել էր այնպես անել, որ ամուսինը պարզապես «անհետանա»: Բնակարանից առգրավվել է դանակ, մուրճ և խոհանոցային տախտակ: