Գեղեցկուհի Լյուբով Ուսպենսկայան երիտասարդ տարիքում վայելում էր հազարավոր տղամարդկանց սերը և ուշադրությունը: Սակայն տարիները չխնայեցին նաև նրան: Արդեն 30 տարեկանում Ուսպենսկայան սկսեց դիմել կոսմետիկ միջամտությունների, իսկ հետո անցավ պլաստիկ վիրահատություններին:
Լրագրողների հետ զրույցում նա պատմում է, որ վախենում է ծերությունից և իրեն չի զգում 65 տարեկան:
Վերջերս երգչուհին նաև հայտարարեց, որ ցանկանում է երեխա ունենալ: Ուսպենսկայան որոշել է դիմել արհեստական բեղմնավորման, բայց դուստրը նրան խնդրել է դիմել փոխնակ մոր օգնությանը:
Երգչուհին անկեղծանում է, որ ցանկանում է ավելի գեղեցիկ ու երիտասարդ դառնալ, որպեսզի իր ապագա փոքրիկը չբարդույթավորվի ծեր մոր պատճառով:
Օրեր առաջ Լյուբով Ուսպենսկայան կիսվեց սարսափելի լուսանկարով, որտեղ երևում են նրա այտուցված շուրթերը: Երգչուհու պնդմամբ՝ այդ ամենը անորակ ֆիլլերների պատճառ է:
Սա առաջին դեպքը չէ. երգչուհին հաճախ է տուժել պլաստիկ վիրաբույժների պատճառով, բայց նա շարունակում է փոփոխել իր արտաքինը՝ տառապելով երիտասարդ մնալու մոլուցքով:
«Ամեն անգամ, երբ նոր կնճիռ եմ տեսնում, տրամադրությունս ընկնում է: Նույն օրը ես գնում եմ իմ կոսմետոլոգի մոտ, որպեսզի վերացնեմ այն: Կան մարդիկ, ովքեր ծնված չեն ծերանալու համար: Ծերությունը շատ մեծ փորձություն է ինձ համար, որը ես չեմ կարողանա երբեք հաղթահարել»,- ասել է Ուսպենսկայան: