«Այո, մենք ուրախ ենք ու ծիծաղում ենք»․ Նազենի Հովհաննիսյանը Միխայիլ Գալուստյանի հետ լուսանկարներ է հրապարակել

Նազենի Հովհաննիսյանը թարմացրել է իր Ինստագրամի էջը։ Նա հրապարակել է լուսանկարների շարք հումորիստ Միխայիլ Գալուստյանի հետ։ Նազենին նաև լուսանկարներին կից գեղեցիկ մեկնաբանություն է թողել։ «Այո, մենք ուրախ ենք ու ծիծաղում ենք: Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ, երկու դերասան, երկու հանդիսավար, կամ, պարզապես երկու հարազատ հոգի։ Ոչ թե աշխատանք էր, այլ գերագույն հաճույք: Շնորհակալ եմ, Ընկեր!!  Հույժ կարևոր է, որ բեմում զգալի լինի ամուր տղամարդկային ուսն ու նրբանկատությունը։ Կհանդիպենք արդեն Սոչիում»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը։