Ոսկի, ադամանդներ և պտուտակաձև նախշ. սա Cartier բրենդի նոր Love հավաքածուի ձևավորումն է:
Բրենդը ներկայացրել է նոր ականջօղեր` արդեն հայտնի պտուտականման նախշով` պատրաստված սպիտակ և վարդագույն ոսկուց ու զարդարված թափանցիկ ադամանդներով: Դրանք կարելի է հեշտությամբ համադրել այլ զարդերի հետ: