Դավիթ Մանուկյանը վերջապես մեկնաբանել է իր ու Օլգա Բուզովայի բաժանվելու մասին լուրերը

Բլոգեր, ռեփեր Դավիթ Մանուկյանի երկրպագուները անհանգստացած էին նրա ու Օլգա Բուզովայի հարաբերությունների համար։ Նրանք սկսել էին կասկածել, որ զույգը բաժանվել է։ Շատերն անգամ սկսլ էին խոսել, որ նրանց հարաբերրությունները պարզապես հորինված պատմություն էին PR-ի համար ու նրանք այժմ բաժանվել են, քանզի պայմանագրով սահմանված ժամկետն ավարտվել է։

«Որտե՞ղ է Օլյան։ Դուք վաղուց չեք երևում միասին: Ճի՞շտ է, որ PR-ի համար կնքված պայմանագիրն ավարտվել է»,- Ինստագրամում հարցրել են հետևորդները։ «Պայմանագրի կանոններով ես չեմ կարող հրապարակել բոլոր մանրամասները։ Այժմ մեր իրավաբաններն աշխատում են պայմանագրի երկարաձգման ուղղությամբ», – ասել է Դավիթը, բայց վերջում չի կարողացել զսպել ծիծաղն ու պարզ է դարձել, որ նա կատակում է։ Իսկ հետո բլոգերը հրապարակել է իր ու Օլգայի լուսանկարն ու վերջ տվել իրենց բաժանության մասին կասկածներին։