Բեն Ավետիսյանի և սիրելիի՝ Դիանա Տոնոյանի ռոմանտիկ նոր ֆոտոշարքը

Դերասան Բեն Ավետիսյանն ու սիրելին՝ դիմահարդար Դիանա Տոնոյանը, նոր ֆոտոշարք են իրականացրել, որից լմի քանի կադրեր են հրապարակել սոցցանցերի իրենց էջերում:

Նրանք վերջին շրջանում բավականին հաճախ են համատեղ հրապարակումներ անում, թեև դրան նախորդող ժամանակահատվածում՝ մոտավորապես 3 տարի, գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները: Դիանայի հետ սիրավեպի մասին Բենն առաջին անգամ խոսեց նախորդ տարվա դեկտեմբերին:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում Բենը պատմել էր, որ Դիանային սիրահարվել է առաջին հայացքից, իսկ Գևորգ Սիրեկանյանի տեսահոլովակը, որտեղ նա և Դիանան նկարահանվել են որպես սիրահար զույգ, պատրվակ է եղել սիրելիի հետ ծանոթանալու համար:

«Մեկ հայացք դեպի քեզ և ես գիտեմ, որ տանն եմ»,- լուսանկարներից մեկին կից գրել է Դիանան։