Թոմ Քրուզն աղանդավոր է դարձել և չի շփվում դստեր հետ

Արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են պտտվում, որ Թոմ Քրուզը աղանդավոր է դարձել, սակայն դերասանը ոչ մի կերպ չէր մեկնաբանում դրանք:
Վերջապես, Թոմ Քրուզը խոստովանեց, որ տարվել է սաենթոլոգիայով, ինչի պատճառով արդեն երկար ժամանակ է չի կարողանում շփվել դստեր հետ:
Թոմ Քրուզի դուստրը՝ Սուրին, արդեն մի քանի ամիս է, ինչ չի հանդիպել հոր հետ:
Շշուկներ էին պտտվում, որ Քրուզը Սուրիի կենսաբանական հայրը չէ, սակայն դերասանի նախկին կինը՝ Քեթի Հոլմսը, հավատացրեց, որ այդ ինֆորմացիան սուտ է:
Լրագրողները կարողացել են պարզել, որ Թոմի և դստեր շփման բացակայության պատճառը հենց սաենթոլոգիան է:
Բանն այն է, որ այս աղանդը արգելում է մտերիմ շփման մեջ լինել այլ կրոնական դավանանք ունեցող մադրկանց հետ:
Իր ավագ երեխաների հետ, որոնց Քրուզը որդեգրել էր Նիկոլ Քիդմանի հետ ամուսնության տարիներին, դերասանը մտերիմ հարաբերությունների մեջ է, որովհետև նրանք նույնպես տարված են սաենթոլոգիայով:
Քրուզի նախկին կինը շարունակում է լրագրողների մոտ չարախոսել ու քննադատել դերասանին՝ մեղադրելով իրենց ընտանիքի կործանման և դստերը անուշադրության մատնելու մեջ: