Հայտնի Hermes նորաձևության տան բացառիկ պայուսակը վաճառվել է լոնդոնյան Christie’s աճուրդի տանը: Յուրահատուկ աքսեսուարը վաճառվել է 300 հազար դոլարով: Այս մասին գրում է The Independent-ը:
Խոսքը Hermes Diamond Himalaya Birkin պայուսակի մասին է: Այն պատրաստված է նեղոսյան կոկորդիլոսի կաշվից ու պատված է ադամանդներով ու 18 կարատանոց ոսկով:
Պայուսակը ձեռք է բերել անանուն գնորդը: