«Ամեն օր սիրահարվում եմ քեզ». Հայդի Կլումը բացառիկ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել ամուսնուն

Աշխարհառչակ մոդել Հայդի Կլումը կիսվել է հարսանեկան բացառիկ լուսանկարով և շնորհավորել ամուսնուն իրենց ամուսնության առաջին տարեդարձի առթիվ: 47-ամյա Հայդի Կլումի և 30-ամյա Թոմ Կաուլիցի հարսանիքի մասին քիչ բան է հայտնի. մոդելն ու «Tokio Hotel» խմբի կիթառահարը գաղտնի ամուսնացել են անցյալ տարվա փետրվարին՝ առանց մեծ ուշադրություն հրավիրելու այդ կարևոր իրադարձության վրա:

Իսկ հարսանյաց արարողությունը կազմակերպվել էր դրանից մի քանի ամիս անց: Միայն զույգի ամենամոտ ընկերներն ու հարազատներն էին ներկա նրանց հարանյաց արարողությանը: Եվ ահա, մեկ տարի անց, ամուսնության առաջին տարեդարձի առթիվ, գերմանացի սուպերմոդելը որոշել է այդ երջանիկ օրվա կադրերը հրապարակել Ինստագրամում:
«Թոմ, ես ամեն օր սիրահարվում եմ քեզ: Այսօր մենք նշում ենք մեր սիրո օրը: Հարսանիքի օրը, անկասկած, ամենագեղեցիկ օրերից մեկն է: Սիրո մեջ խեղդվում և լուծվում են բոլոր տարաձայնությունները»,- լուսանկարին կից գրել է Կլումը: