Բրայան Օստինը` Մեգան Ֆոքսի դավաճանության մասին

Մեգան Ֆոքսի և Բրայան Օստինի ամուսնալուծությունից հետո լրատվամիջոցներն անդադար քննարկում են նրանց հարաբերությունները` փորձելով պարզել, թե ինչն էր նրանց բաժանման պատճառը: Լրագրողների հետ զրույցում Բրայան Օստինը պատմել է, թե ինչպես է իմացել Մեգան Ֆոքսի դավաճանության մասին:
«Ես դա պարզել եմ անձամբ: Ասեմ, որ դա չեմ իմացել լատվամիջոցներից: Այլ մանրամասներ դուք ինձնից չեք լսի»,- ասել է Բրայանը, ում նախկին կինը` Մեգանն այժմ հանդիպում է երիտասարդ երգիչ Քոլսոն Բեյքերի հետ:

Նշենք, որ ավելի վաղ Մեգանն իր նոր ընտրյալի հետ սիրավեպի մասին ասել էր. «Ես միանգամից հասկացա, որ նա իմ երկվորյակ հոգին է: Սա այն վիճակն է, երբ հոգիս բարձրացել է այնքան բարձր մակարդակի, որ միևնույն ժամանակ, այն կարելի է բաժանել երկու տարբեր մարմինների: Կարծում եմ, որ մենք իրականում նույն հոգու երկու կեսերն ենք: Եվ ես ես նրան այդ մասին անմիջապես ասացի, քանի որ զգացի դա»: