Եթե ուզում եք դուր գալ տղամարդկանց, ապա խուսափեք կրել այս կոշիկները

Տղամարդիկ վստահ են` «նորաձև» և «գեղեցիկ» հասկացությունները միշտ չէ, որ մեկտեղված են, հատկապես կանացի կոշիկների դեպքում:
Մենք հետաքրքրվեցինք` պարզելու համար, թե տղամարդիկ ինչ են մտածում մեր կոշիկների մասին: Նրանք նշել են, թե որ կոշիկները տանել չեն կարողանում: Արդյունքները կզարմացնեն ձեզ:

Տափակ կոշիկներ. Տղամարդիկ գտնում են, որ կանայք այսպիսի կոշիներով «բադիկի քայլվածք» են ձեռք բերում:

Փոքրիկ ու բարակ կրունկով կոշիկներ. Այս կոշիկները տղամարդկանց մոտ ասոցացվում են թոշակառու տատիկի կոշիկների հետ:

Բարձր տակացուով կեդեր. Այս կեդերը միգուցե դուր գան ցածրահասակ աղջիկներին, բայց տղամարդիկ սրանք ասոցացնում են ձիու սմբակների հետ:

Կրոկսեր. Տղամարդկանց կարծիքով սրանք ամենաանշուք ու ոճից զուրկ կոշիկներն են:

Գլադիատոր բարձրակրունկ սանդալներ. Եթե այս սանդալները լինեն ցածր կրունկի վրա կամ լիովին տափակ տակացուի, ապա տղամարդիկ դրանց դրական կարձագանքեն, բայց կարծում են, որ կապիչներով, բայց բարձրակրունկ սանդալները գռեհիկ տեսք են հաղորդում կանանց:

Ամառային երկարաճիտ կոշիկներ. Պարզվում է, որ տղամարդկանց կարծիքով՝ կանայք այսպիսի կոշիկներով այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես  թափառող շները հարձակվել են նրանց վրա ու պոկել կոշիկից մի կտոր: Իսկ սպիտակ ամառային երկարաճիտ կոշիկները, որոնք սիրված շատ աղջիկների կողմից, առաջացնում են կոտրված ոտքի տպավորություն:

Ուգեր. «Ծուռթաթ արջ» և «Պահակի կոշիկներ». ահա այսպիսի համեմատություններ են առաջանում տղամարդկանց մտքում, երբ նայում են այս կոշիկներին: Նրանց կարծիքով, նման կոշիկները փչացնում են նույնիսկ ամենագեղեցիկ ոտերով կանանց կառուցվածքը ու ավելի կարճահասակ դարձնում նրանց: