Ալեքսանդր Գորդոնը 4-րդ անգամ ամուսնալուծվել է

56-ամյա Ալեքսանդր Գորդոնը բաժանվել է իր 4-րդ կնոջից` Նոզա Աբդուլովայից, ով երիտասարդ էի իրենից 30 տարով:
Նշենք, որ Ալեքսանդրն ու Նոզան ունեին երկու երեխա և սոցիալական կայքերի իրենց էջերում պարբերաբար կիսվում էին ընտանեկան, երջանիկ ու ջերմ լուսանկարներով:
Թե ինչն է դարձել զույգի ամուսնալուծության պատճառը, դեռ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նախկին ամուիսնները պահպանել են ընկերական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում շշուկներ էին պտտվում Ալեքսանդրի և հաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայայի սիրավեպի շուրջ: Սակայն թե՛ Ալեքսանդրը, թե՛ Յուլյան հերքեցին այդ լուրերը` հավատացնելով, որ նրանք, պարզապես, գործընկերներ են: