Նոր թրենդ. դիմահարդարում` պաշտպանիչ դիմակի գույներով

Այս տարի մեր աքսեսուարների շարքում գլխավորը պաշտպանիչ դիմակն է: Բամբակ, մետաքս, ժամանակակից տեխնոլոգիական գործվածքներ, ինչպես նաև գունավոր և նախշերով. ստեղծվել են յուրաքանչյուր ճաշակի մարդկանց գոհացնող դիմակներ, որպեսզի կորոնավիրուսի դեմ պայքարը գեղեցիկ լինի:

Ճիշտ է, դիմակն ինքնին ուշադրություն է գրավում, բայց արևմտյան բլոգերներն ավելի հեռու են գնացել և սկսել դիմակների գունային շեշտադրումներն օգտագործել իրենց աչքերի վրա: Սա յուրահատուկ տարբերակ է` աչքերը ավելի արտահայտիչ ու դիմակի հետ համահունչ դարձնելու համար: