Նաստասյա Սամբուրսկայան բացահայտել է, թե ինպես է նիհարել առանց մարզասրահ հաճախելու

«Универ» ռուսական սերիալից հայտնի դարձած Նաստասյա Սամբուրսկայան զարմացրել է իր երկրպագուներին ու հետևորդներին: Կինոյի ու թատրոնի դերասանուհին խոստովանել է, թե ինչպես է կարողացել է նիհարել առանց մարզասրահ հաճախելու: Նա նշել է, որ մեկ տարի է, ինչ բացարձակ չի խաճախում մարզասրահներ:

Դերասանուհու երկրպագուները խնդրել են նրան բացահայտել իր սպորտային ու սլացիկ կազմվածքի գաղտնիքը, ու Սամբուրսկայան խոստովանել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության փոխարեն միայն վազում է, իսկ նիհարելու իրական պատճառը ճիշտ սննդակարգն է: Դերասանուհու խոսքով՝ նա ամբողջությամբ հրաժարվել է գլյուտենից, կաթնամթերքից, շաքարից և կարմիր մսից: