Ջենիֆեր Լոպեսի առավոտյան սելֆին հիացրել է մարդկանց. 51-ամյա աստղն առանց դիմահարդարման

Ջենիֆեր Լոպեսն Ինստագրամի իր էջում կիսվել է առավոտյան լուսանկարով: Երգչուհին սելֆի է հրապարակել՝ առանց դիմահարդարման ու սպիտակ փափուկ խալաթը հագին:

«Բարի լույս բոլորին», – լուսանկարին կից գրել է Լոպեսը և դրան ավելացրել #MorningFace հեշթեգը: Երկրպագուներին հիացրել է 51-ամյա երգչուհու լուսանկարը ու նրանք սկսել են նկարի մեկնաբանություններում հաճոյախոսություններ շռայլել Լոպեսին: