«Ալե՛ք, սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում». Լուսինե Թովմասյանը նշում է որդու տարեդարձը

Լուսինե Թովմասյանի ընտանիքում այսօր տոն է: Հաղորդավարուհու որդին` Ալեքը դարձավ 1 տարեկան: Լուսինեն սոց կայքերի իր էջերում կիսվել է որդու ծննդյան առաջին օրերից մինչ օրս ընկած ժամանակահատվածի լուսանկարներով ու դրանց կից շնորհավորանք գրել:

«Ալե՛ք, սկզբում այնքան անհանգիստ էի, երբ քեզ էի սպասում։ Չգիտեի, թե ինչպիսին ես լինելու, ինչի մասին եմ հետդ խոսելու, ինչ եմ անելու, որ հանկարծ չխախտեմ փափկության ու խստության նուրբ սահմանը։ Հենց սկզբից էլ մի քիչ դժվար էր պատկերացնել, որ տղա երեխա եմ խնամելու։ Իսկ հիմա արդեն սիրահարված եմ այդ պայծառ աչուկներիդ, հիանում եմ վստահ քայլերովդ , վստահ եմ, որ դրանք տարեցտարի ավելի ամուր են դառնալու, չեմ պատկերացնում մի օր առանց քո ուրախ կչկչոցի։ Իմ 1 տարեկան մեծ տղա, դու հենց այն վստահությունն ես, որի մասին ես միայն կարող էի երազել։ Սիրում եմ քեզ»,- գրել է Լուսինեն: